Քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն
Մայիսի 18-ին, ժամը 15.51-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 5 շենքի 6-րդ բնակարանի վատառողջ բնակիչը (Ա. Ա.) ընկել է սայլակից. բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները քաղաքացի Ա. Ա.-ին միջանցքի հատակից բարձրացրել և մոտեցրել են սայլակին, իսկ շտապօգնության աշխատակիցները Ի. Ա.-ին ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն։
***
Մայիսի 18-ին, ժամը 13.07-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շոպրոնի փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 3 շենքի 29-րդ բնակարանի վատառողջ բնակչին շտապօգնության ավտոմեքենայից իր բնակարան (5-րդ հարկ) բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Վ. Ս.-ին (ծնվ. 1941թ.) ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն:
***
Մայիսի 18-ին, ժամը 10.53-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շոպրոնի փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 3 շենքի 29-րդ բնակարանից (5-րդ հարկ) վատառողջ բնակչին իջեցնելու և ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Վ. Ս.-ին (ծնված 1941 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Մայիսի 18-ին, ժամը 01.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան վարչական շրջանի Հովհաննիսյան թաղամասի թիվ 26/1 շենքը հոսանքազրկվել է, քաղաքացին մնացել է վերելակում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել վերելակից:


