Սակրավորները հակակարկտային 79 արկ հայտնաբերեցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ոստիկանության Նաիրիի բաժնում մի քաղաքացուց ահազանգ էր ստացել, որ Նոր Արտամետ գյուղի նախկին հակակարկտային կայանի մոտ` քարաբլուրների մեջ, ականանման իրեր է նկատել:
Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է «ՊԿ-34» գրառմամբ հակակարկտային 79 արկ:
Հայտնաբերվածը հանձնվել է ՀՀ ՊՆ սակրավորներին:
Կատարվում է հետաքննություն:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]