944 դիտում
16:35 18-05-2016
Սանկտ Պետերբուրգի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև համագործակցության շրջանակում Երևան ժամանած ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի Պետրոգրադսկի շրջանի ղեկավար Յուրի Գլադունովի և Մոսկովսկի շրջանի ղեկավար Վլադիմիր Ուշակովի գլխավորած պատվիրակության անդամները մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արմեն Հարությունյանի և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակին:
Պատվիրակության անդամները Սանկտ Պետերբուրգի կառավարության անունից ծաղկեպսակ են դրել և ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ՝ մեկ րոպե լռությամբ հարգելով նահատակների հիշատակը:
Այնուհետ հյուրերն այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ծանոթացել ցուցադրությանը: Պետրոգրադսկի շրջանի ղեկավար Յուրի Գլադունովը և Մոսկովսկի շրջանի ղեկավար Վլադիմիր Ուշակովը գրառում են կատարել թանգարանի պատվո հյուրերի հուշամատյանում։
Սանկտ Պետերբուրգի պատվիրակության անդամներն այնուհետ այցելել են մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջան և ծաղիկներ խոնարհել նաև պաշարված Լենինգրադի երեխաներին նվիրված հուշարձանին:
[b]Երևանի քաղաքապետարան[/b]
Նմանատիպ նյութեր
3433 դիտում
12:11 08-04-2016
Երևան ժամանած Սանկտ Պետերբուրգի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
976 դիտում
21:18 30-04-2015
Սանկտ Պետերբուրգի պատվիրակությունն այցելել է «Մայր Հայաստան» հուշահամալիր
Այս բաժնից
565 դիտում
19:28 06-02-2025
Նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորումը ներդրվում է փուլերով. ՊԵԿ
1717 դիտում
19:06 06-02-2025
ԻԻՀ դեսպանն անդրադարձել է Հանրապետության հրապարակում ադրբեջաներենով Ղարաբաղ երգողների տեսանյութին
838 դիտում
18:43 06-02-2025
Իրավիճակը ՀՀ ճանապարհներին. ձյուն, բուք, մառախուղ