211652_close_icon
views-count34001 դիտում article-date 11:39 18-05-2016

Ավտովթար Իսակովի պողոտայում. վարորդին ու տուժածին առաջինը օգնության են հասել ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:40-ի սահմաններում Երևանի բնակիչ Ոսկան Ոսկանյանը Իսակովի պողոտայում իր վարած Վազ 2106 մակնիշի 55 VV 010 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր Վիգեն Մնացականյանը տեղափոխվել է հիվանդանոց: Վարորդին և վիրավորին օգնություն են ցուցաբերել ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները, և օպերատիվ է գործել Երևանի 1-03 շտապօգնության ծառայությունը: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել մուրադյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն ժամանել են նաև Ռոսգոստրախ ապահովագրական ընկերության ներկայացուցիչը: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է ավտոմեքենայի անվադողի ծակվելը, ու վարորդը չկարողանալով կառավարել մեքենան՝ կողաշրջվել է: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր