33132 դիտում
19:58 18-03-2023
Երևանում MAN բեռնատարը Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան մոտ, բախվել է բետոնե արգելապատնեշին․ ճանապարհը երկկողմանի փակվել է․ պարեկները ոչ միայն օգնության հասան վարորդին, այլև նրանց ճիշտ աշխատանքի շնորհիվ երթևեկությունը կաթվածահար չեղավ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մարտի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 12:40-ի սահմաններում Իսակովի պողոտայում, ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ, MAN մակնիշի կցորդիչով բեռնատարը, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է բետոնե արգելապատնեշին, ինչի պատճառով էլ երթևեկելի երկու գոտիներ փակվել են։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Բադոյանի, վաշտի հրամանատար Սլավիկ Վարոսյանի գլխավորությամբ։
Տեղում ուժեղացված ծառայության են անցել նույն վաշտի ավագ պարեկ Ռոբերտ Եղիազարյանն ու կրտսեր պարեկ Վաղարշակ Սարգսյանը։
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Հատուկ փրկրարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 17 փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Ավտոմեքենան ուղղելու համար անհրաժեշտ էր նաև օգտագործել հատուկ տեխնիկա։ Պարզվել է, որ երբ MAN-ը բախվել է բետոնե արգելապատնեշին, ինչպես ժողովուրդն է ասում, նրա մոտ առաջացել է «տառամաժենիա»։ Օդ սնուցող նասոսը տրաքել է և, որպեսզի խցանումը երկար չտևի, պարեկներն անցել են ուժեղացված ծառայության։ Այնուհետև վարորդին օգնության են հասել պարեկները և քաղաքացիները։
Պարեկների խնդրանքով օգնության է հասել նաև տրակտորիստը և փորձել են ճոպանի միջոցով դարձի բերել ավտոմեքենան, սակայն դա էլ չի օգնել ու, քանի որ պարզվել է որ վարորդի մոտ անհրաժեշտ գործիքներ չկան, պարեկներն իրենց գործիքներով են կարողացել վարորդի հետ անհրաժեշտ գործողություններ անել, որից հետո մեծ դժվարությամբ մեքենան դուրս է բերվել։
Բարեբախտաբար վթարի հետևանքով տուժածներ չկան։
Գ․ Շամշյանի տեղեկություններով MAN բեռնատարի վարորդը եղել է Արմեն Վարդանյանը, բեռնատարն էլ հաշվառված է «Մոնոլիտիկ Բիլդինգ» ՍՊԸ-ի հաշվեկշռում։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+