211652_close_icon
views-count25817 դիտում article-date 14:34 21-10-2014

Վրաերթ Դավիթաշենում. տուժածին առաջինը օգնության են հասել պատգամավորի հարազատներն ու ախտորոշման կենտրոնի աշխատակիցները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` հոկտեմբերի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:10-ի սահմաններում Երևանի բնակիչ Սեդրակ Պողիկյանը Դավիթաշեն կամրջից դեպի Տիգրան Պետրոսյանի արձան ընկած ճամապարհահատվածում` ԱԺ պատգամավոր Արթուր Գևորգյանի տան հարևանությամբ, իր վարած Меrcury մակնիշի 32 ԼՏ 543 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգՆություն է ցուցաբերել հետիոտնին` ում, մինչև շտապօգնության ժամանումը, տեղում օգնություն էին ցուցաբերում ԱԺ պատգամավոր Ա. Գևորգյանի տան անդամներն ու “Դավիդյանց լաբորատորիաներ” ախտորոշման կենտրոնի աշխատակիցները: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին որ վրաերթի ենթարկված երիտասարդ տղան փողոցն անցնում էր անուշադիր, ականջակալներով: Վթարի մասին տեղեկացվել է ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից օպերատիվորեն ժամանել են ՃՈ 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչ Գոռ Թադևոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ՃՈ հատուկ պահպանվող տարածք, վարորդն էլ` բժշկական կենտրոն` պարզելու սթափության աստիճանը: Ոստիկանությունը պարզում է վրաերթի եվթարկվածի ինքնությունը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր