211652_close_icon
views-count2806 դիտում article-date 10:19 18-05-2016

Մհեր Սեդրակյանի ընտանիքում նախընտրական մթնոլորտ է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխանական շրջանակներում սկսվել է 2017 թվականի ԱԺ ընտրություններին ընդառաջ պատգամավորի թեկնածուների ճշգրտման գործընթացը։ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ մասնավորապես արդեն որոշված է, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մհեր Սեդրակյանը գալիք ընտրություններում այլևս չի առաջադրվելու։ Նրա փոխարեն պատգամավորի թեկնածու կառաջադրվի իր որդին՝ ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Դավիթ Սեդիակյանը։ Նա արդեն հասցրել է դառնալ ՀՀԿ անդամ։ ՀՀԿ-ի մյուս «թագաժառանգ» երիտասարդների պես նա նաև Երևանի ավագանու անդամ է։ Բացի այդ Դավիթ Սեդրակյանն արդեն սկսել է Էրեբունի վարչական շրջանում «բարեգործական» միջոցառումներ իրականացնել։ Մասնավորապես, մի քանի օր առաջ նա էրեբունու դպրոցականների շրջանում մրցույթ է հայտարարել, որի արդյունքում առաջին երեք տեղերը զբաղեցրած աշակերտների խոստացել են նրանց բուհի ուսման վարձը վճարել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում[/b]

Նմանատիպ նյութեր