211652_close_icon
views-count3507 դիտում article-date 17:59 17-05-2016

Վիճաբանություն և վնասվածքներ

Մայիսի 16-ին, ժամը 20.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գլխուղեղի սալջարդ, քթոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 20-ամյա Հայկ Պ.-ն և հայտնել, որ վնասվածքները ստացել է Տիգրան Մեծի պողոտայում, վիճաբանության ժամանակ: Նույն օրը, ժամը 21.40-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «ծնոտի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 19-ամյա Վահե Մ.-ն, ով հայտնել է, որ վնասվածքը ստացել է «Անգլիական» այգում ծեծի ենթարկվելու հետևանքով: Ժամը 23.40-ին 1995 թ. ծնված Արտյոմ Ա.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 16-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 2 շենքի մոտ, վիճաբանության ժամանակ, անհայտ անձինք ոտքերով և ձեռքերով հարվածել են իր մարմնի տարբեր մասերին և ծեծի ենթարկել իր ընկերներին` Հայկ Պ.-ին ու Վահե Մ.-ին` պատճառելով վնասվածքներ: Ըստ բժշկի տեղեկանքի` Հայկ Պ.-ն ու Վահե Մ.-ն ի վիճակի չեն եղել հաղորդումներ տալու: Նշանակվել են ԴԲՓ-ներ: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր