7400 դիտում
13:06 17-05-2016
Սերգեյ Լավրովը, Ջոն Քերրին ու Հարլեմ Դեզիրը հայտարարություն են տարածել
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հրապարակել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սեևգեյ Լավրովի, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրի և Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Հարլեմ Դեզիրի համատեղ հայտարարությունը.
«Ռուսաստանյան Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին ու Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Հարլեմ Դեզիրը, ներկայացնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, այսօր Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցով հանդիպում ունեցան Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Նրանք վերահաստատեցին, որ հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ: Համանախագահները շեշտադրեցին 1994 և 1995թթ. հրադադարի համաձայնագրերը հարգելու կարևորությունը:
Նախագահները վերահաստատեցին հրադադարի պահպանման ու հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ իրենց հանձնառությունը: Հետագա բռնությունների ռիսկը կրճատելու համար նրանք համաձայնեցին հնարավորինս սեղմ ժամկետում համաձայնեցնել ԵԱՀԿ հետաքննությունների մեխանիզմի մանրամասները: Նախագահները նաև համաձայնեցին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գոյություն ունեցող գրասենյակի ընդլայնմանը: Ի վերջո, նրանք համաձայնեցին ԿԽՄԿ-ի հովանու ներքո շարունակել տվյալների փոխանակումը անհայտ կորածների վերաբերյալ, որի շուրջ Նախագահները պայմանավորվածություն էին ձեռք բերել 2014թ. հոկտեմբերին Փարիզում կայացած գագաթնաժողովի ընթացքում:
Նախագահները համաձայնության եկան բանակցային հաջորդ փուլի վերաբերյալ, որը կկայանա հունիսին կողմերի համաձայնությամբ ընտրված վայրում՝ նպատակ ունենալով վերսկսել բանակցությունները համակողմանի կարգավորման շուրջ»:
Նմանատիպ նյութեր
2129 դիտում
15:54 23-02-2019
Հարլեմ Դեզիրը մտահոգված է Ադրբեջանում ԶԼՄ-ների ազատության սահմանափակումներով
1283 դիտում
12:16 08-11-2014
Ջոն Քերրին համակարծիք է Սերգեյ Լավրովի հետ
1054 դիտում
09:57 21-10-2015
Ջոն Քերրին մտադիր է հանդիպել Սերգեյ Լավրովի հետ
Այս բաժնից
1234 դիտում
23:31 03-02-2025
Եվրահանձնաժողովը կզբաղվի Հայաստանին, Ադրբեջանին, Ուկրաինային և Բելառուսին աջակցության ընդլայնմամբ
1369 դիտում
22:44 03-02-2025
Կովկասում սահմանների փոփոխությունն անընդունելի է. Փեզեշքիանը՝ Հաջիևին
1546 դիտում
16:35 03-02-2025
«Արբատ» գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանը հիվանդանոցում մահացել է