211652_close_icon
views-count976 դիտում article-date 09:57 21-10-2015

Ջոն Քերրին մտադիր է հանդիպել Սերգեյ Լավրովի հետ

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին պլանավորում է բանակցություններ անցկացնել իր գործընկերոջ՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ՝ հոկտեմբերի 21-25-ը Եվրոպա և Մերձավոր Արևելք կատարելիք այցի շրջանակներում: Այդ մասին հայտնել է Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քերբին: Վերջինս նշել է, որ Քերրին հույս ունի հանդիպել նաև Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբբասի հետ: Ծրագրվում է նաև բանակցությունների անցկացում Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Հորդանանի ԱԳ նախարարների հետ: Քիրբին չի մանրամասնել Քերրիի առաջիկա այցը:

Նմանատիպ նյութեր