Հարլեմ Դեզիրը մտահոգված է Ադրբեջանում ԶԼՄ-ների ազատության սահմանափակումներով
ԵԱՀԿ Մեդիայի ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրը խորը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում Bastainfo.com առցանց հարթակի խմբագիր, «Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցության ակտիվ անդամ Մուստաֆա Հաջիբեյլիին ազատազրկման դատապարտելու առնչությամբ:
Այս մասին տեղեկանում ենք ԵԱՀԿ պաշտոնական կայքից։
Բաքվի դատարանը 5,5 տարվա պայմանական ազատազրկման է դատապարտել Հաջիբեյլիին՝ 2 տարվա պրոբացիոն շրջանով՝ պետության դեմ հրապարակային կոչեր անելու, պաշտոնեական դիրքի չարաշահման և կեղծիքի մեղադրանքներով:
«Կոչ եմ անում իշխանություններին ուշադիր կերպով կրկին նայել գործը և թույլատրել; լրագրողին աշխատել անարգել՝ ԵԱՀԿ մեդիայի ազատության հանձնառություններին համապատասխան»,- ասել է Դեզիրը։
Նա անդրադարձել է նաև Criminalaz.com կայքի խմբագիր Անար Մամադովի ֆործին, ում ևս նմանատիպ մեղադրանքներ են առաջադրվել՝ նշելով, որ ցանկացած քայլ պետք է իրականացվի՝ հաշվի առնելով օրենքի գերակայության սկզբունքը։