Անի Հովհաննիսյանն ու Տիգրան Ուրիխանյանը առաջին ցուցմունքներն են տվել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ին հայտնի է դարձավ, որ Տիգրան Ուրիխանյանը և analitik.am կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանը նախօրեին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում առաջին անգամ ցուցմունք են տվել:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Հովհաննիսյանն իր ցուցմունքում նշել է, որ շորթման դեպք տեղի չի ունեցել, այլ իր և պատգամավորի միջև գործընկերային հարաբերություններ են եղել, որի շրջանակներում էլ նա իրեն 300 հազար դրամ է վճարել:
Փոխարենը Ուրիխանյանը պնդել է այն ամենը, ինչ նա նշած է եղել իր հաղորդման մեջ, այն է, որ Անի Հովհաննիսյանն իրենից գումար է պահանջել, որպեսզի իրենք վարկաբեկող նյութեր չհրապարակեն: Քանի որ պատգամավորի և կայքի տնօրենի ցուցմունքները իրար հակասում են, ուստի վաղ թե ուշ իրավապահները ստիպված են լինելու կազմակերպել նրանց առերեսումը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում[/b]