211652_close_icon
views-count4492 դիտում article-date 22:10 16-05-2016

Վիեննայում մեկնարկեց է Ջոն Քերի-Սերժ Սարգսյան հանդիպումը

Քիչ առաջ Վիեննայում մեկնարկեց է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը [url=https://twitter.com/spokesman_am/status/732270189950160897/photo/1?ref_src=twsrc%5Etfw]«Թվիթեր»-ի իր էջում[/url]: Հիշեցնենք որ ավելի վաղ կայացել էր նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա [url=https://shamshyan.com/hy/article/2016/05/16/85298/]Մոգերինիի հետ[/url]: Հանդիպմանը քննարկվել էին տարածաշրջանի զարգացումներին և անվտանգությանն սպառնացող ներկայիս մարտահրավերներին վերաբերող հարցեր: Այդ համատեքստում հանգամանալից անդրադարձ էր եղել ԼՂ հակամարտության շփման գոտում անցյալ ամսվա սկզբին հրադադարի կոպիտ խախտման հետևանքով առաջացած լարվածության աճին և ստեղծված իրավիճակից դուրս գալու հնարավորություններին: Նախագահ Սարգսյանը ներկայացնելով հայկական կողմի դիրքորոշումը բանակցային գործընթացի վերսկսման վերաբերյալ` կարևորել էր 1994թ. հրադադարի և 1995թ. հրադադարի ռեժիմի ամրապնդման միջոցառումների համաձայնագրերի անվերապահ կատարման անհրաժեշտությունը, որպես խնդրի կարգավորման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը նպատակաուղղված առաջին քայլ:

Նմանատիպ նյութեր