«Արսենալը» ամենաշատն է վաստակել հեռարձակումներից
Լոնդոնի «Արսենալը» Պրեմիեր Լիգայում ամենաշատն է վաստակել Անգլիայի Պրեմիեր Լիգայում հեռարձակումներից: Ընդհանուր առմամբ մրցաշրջանի ընթացքում լոնդոնյան ակումբը վաստակել է 101 մլն ֆունտ:
2-րդ տեղում «Մանչեսթեր Սիթին» է (96,8 մլն ֆունտ), երրորդը` «Մանչեսթեր Յունայթեդն» է (96,3 մլն ֆունտ) և չորրորդը` «Տոտենհեմն» է (95 մլն):
Ուշագրավ է, որ Անգլիայի չեմպիոն «Լեսթերը» ընդամենը 5-րդն է հեռարձակումներից ստացած գումարներով: Կլաուդիո Ռանիերիի թիմը մրցաշրջանի ընթացքում վաստակել է 93,3 մլն ֆունտ: