Քրդերը թուրքական ուղղաթիռ են խոցել` ռուսական արտադրության «9K38 Իգլա»-ով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Թուրքիայի արևելքում լայնածավալ մարտեր են ընթանում քուրդ ապստամբների եւ թուրքական հատուկ ջոկատայինների միջև: Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
Քուրդ ապստամբների կողմից նախօրեին խոցվել է թուրքական ռազմական ուղղաթիռը` ՌԴ արտադրության «9K38 Իգլա» շարժական զենիթա-հրթիռային համակարգի հրթիռով, ինչի հետևանքով 2 հոգի զոհվել է:
Թուրքիան իր հերթին հերքել է տեղեկությունը և հայտնել, որ ուղղաթիռը վայր է ընկել տեխնիկական խնդիրների պատճառով:
Ներկայացնում ենք տեսանյութը: