741 դիտում
20:26 16-05-2016
Հայաստանը միակ երկիրն է, որտեղից դժվարին պահին ոչ թե հեռանում են, այլ վերադառնում են ու ավելի միասնական դառնում. Հրամուշ Հակոբյան
Մայիսի 16-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ ԱՄՆ «Կանթեղ» մեծահասակների աշուղական երգչախմբի մամուլի ասուլիսը, որի բանախոսներն էին Սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը և «Կանթեղ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար Գևորգ Չաքմանյանը:
ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալը շնորհակալություն հայտնեց երգչախմբի անդամներին, որ այս տագնապալի ու անհանգիստ օրերին նրանք հաղթահարել են հսկայական տարածությունը՝ մեր ժողովրդի, զինվորի կողքին լինելու, նրան ոգևորելու և զորակցելու համար: «Աշուղական երգերի նոր մեկնաբանությամբ հայտնի «Կանթեղ» մեծահասակների աշուղական երգչախումբը իր երգի ուժով կփորձի նոր լիցքեր հաղորդել մեզ», - շեշտեց նա:
Երգչախմբի ղեկավար Գևորգ Չաքմանյանը նշեց. «Շնորհակալությյուն ջերմ ընդունելության համար: Առաջին անգամը չէ, որ Սփյուռքի նախարարությունը աջակցում է մեր ձեռնարկներին: Այս անգամ Հայրենիք ենք եկել հատուկ առաքելությամբ՝ ոգևորել ու զորակցել հայ զինվորին:
Այսօր հատկապես սահմանամերձ շրջաններում օդի ու ջրի պես զգում են մեր աջակցության կարիքը: Մայիսի 18-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա «Կանթեղ» մեծահասակների աշուղական երգչախմբի համերգը, որը նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին և հայ զինվորին: Նվագակցելու է Հանրային ռադիոյի Արամ Մերանգուլյանի անվան ժող գործիքների անսամբլը:
Կկատարենք գուսան Շերամի, գուսան Հավասու, Սայաթ Նովայի ստեղծագործությունները:
Հետո կմեկնենք Տավուշի մարզ, համերգներով հանդես կգանք Մովսես, Պառավաքար, Բաղանիս, Այգեպար, Չինարի գյուղերում»:
Նշենք, որ համույթը արդեն երրորդ անգամ է բարեգործական համերգներով հանդես գալիս Երևանում և Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում:
«Կանթեղ» մեծահասակների աշուղական երգչախմբի անդամներին ընդունեց նաև սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Ողջունելով հյուրերին՝ նա մասնավորապես նշեց. «Ուրախ եմ, որ հերթական անգամ Հայրենիք եք եկել ձեր երգով ու ջերմությամբ մեր զինվորին ոգևորելու, լիցքավորելու համար: Հայաստանը միակ երկիրն է, որտեղից դժվարին պահին ոչ թե հեռանում են, այլ վերադառնում են ու ավելի միասնական դառնում:
Շնորհակալ ենք, որ եկել եք, բարի գալուստ»:
Նմանատիպ նյութեր
9149 դիտում
22:49 05-10-2016
Սաուդյան Արաբիան միակ երկիրն է աշխարհում, որտեղ կանանց չի թույլատրվում ավտոմեքենա և այլ տրանսպորտային միջոց վարել
Այս բաժնից
994 դիտում
15:40 06-02-2025
Ֆասթ Բանկը միացել է «Սահմանամերձ և առանձին բնակավայրերում բնակապահովության» պետական աջակցության ծրագրին
949 դիտում
15:16 06-02-2025
Հայաստանում շրջանառվում են Գրիպ Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի հարուցիչները
1384 դիտում
14:33 06-02-2025
Սպասվում է ձյուն, օդի ջերմաստիճանը կնվազի