211652_close_icon
views-count3704 դիտում article-date 13:16 16-05-2016

Հենրիխ Մխիթարյանը Deusche Welle-ի անցկացրած միջազգային քվեարկությամբ ճանաչվել է Բունդեսլիգայի լավագույն խաղացող

Գերմանական Deusche Welle պարբերականը իր ընթերցողների շրջանում քվեարկություն է անցկացրել` Բունդեսլիգայի 2015/2016 մրցաշրջանի լավագույն խաղացողին պարզելու համար: Քվեարկության մասնակցել են աշխարհի մոտ 30 երկրի մարզասերներ: Քվեարկության արդյունքում Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Հայ ֆուտբոլիստը ստացել է ձայների 26%-ը: 2-րդ տեղում Լևերկուզենի «Բայերի» հարձակվող Խավիեր Էրնանդեսն է` 21%: 17-ական տոկոս են ստացել «Բավարիայի» երկու հարձակվողները` Ռոբերտ Լևանդովսկին և Թոմաս Մյուլերը: Քվեարկության այս արդյունքներին Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է իր ֆեյսբուքյան էջում: «Չկա ավելի լավ բան, քան ամբողջ աշխարհում իմ երկրպագուների աջակցությունը: Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում իմ կողքին լինելու համար», ասել է Մխիթարյանը: Հիշեցնենք, որ «Բորուսիայի» կազմում Մխիթարյանը Բունդեսլիգայում մասնակցել է 31 խաղի, դարձել 11 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ` դառնալով առաջնության լավագույն ասիստենտ և Եվրոպայում լավագույններից մեկը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր