4470 դիտում
20:10 15-05-2016
Արաբկիրի ՏԿ կանանց խորհուրդը Վահագն Դավթյանի անվան զբոսայգում կազմակերպել էր ցուցահանդես
Այսօր՝ մայիսի 15-ին, որն առանձնացավ օրացույցում, որպես ընտանիքի օր, ՀՀԿ Արաբկիրի տարածքային կազմակերպության կանանց խորհուրդը Վահագն Դավթյանի անվան զբոսայգում կազմակերպել էր ցուցահանդես:
Այգու տարբեր հատվածներում տեղ էին գտել վարչական շրջանի մանկապարտեզների և դպրոցների սաների ձեռքի աշխատանքները՝ պաստառներ, նկարներ, բացիկներ, որոնցում արտացոլված էին երեխաների պատկերացումները պետության կարևորագույն հիմքերից մեկի՝ ընտանիքի շուրջ:
Բացիկներից հորդում էին գեղեցիկ շնորհավորական ուղերձներն ու ջերմ բարեմաղթանքները, պատկերված էին բազմանդամ ու երջանիկ ընտանիքներ: Աշխատանքները փաստում էին, որ երեխաների արժեքային համակարգում առանձնահատուկ տեղ ու դեր ունի ամուր ու համերաշխ ընտանիքի գաղափարը:
Ցուցահանդեսին նախորդեց գեղեցիկ համերգային ծրագիր՝ «Ծիածան» երգչախմբի մասնակցությամբ, ովքեր կատարեցին ռասմասիրահայրենասիրական երգեր նվիրված հայ զինվորին, հայրենիքին, մեր սիրելի մյրաքաղաքին: Այնուհետև հյուրերը շրջեցին զբոսայգում՝ վայելելով տաղանդաշատ և վառ պատկերացում ունեցող երեխաների գունեղ աշխատանքները:
Ցուցահանդեսին ներկա էին ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը, Երևանի քաղաքի ավագանի Նաիրա Նահապետյանը, ՀՀԿ Արաբկիրի տարածքային կառույցի ղեկավար Հրայր Անտոնյանը, Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանը, կանանց խորհրդի անդամներ, դպրոցների և մանկապարտեզների տնօրեններ, մանկավարժներ և աշակերտներ:
Նմանատիպ նյութեր
1813 դիտում
21:35 27-07-2024
Փարիզ-2024․ հայտնի են Վահագն Դավթյանի և Արթուր Դավթյանի գրանցած արդյունքները. ArmSport.am
11857 դիտում
21:28 21-02-2022
Այսօր Արաբկիրի նվիրյալներից մեկի՝ Վահագն Դավթյանի մահվան տարելիցն է
Այս բաժնից
970 դիտում
15:40 06-02-2025
Ֆասթ Բանկը միացել է «Սահմանամերձ և առանձին բնակավայրերում բնակապահովության» պետական աջակցության ծրագրին
922 դիտում
15:16 06-02-2025
Հայաստանում շրջանառվում են Գրիպ Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի հարուցիչները
1348 դիտում
14:33 06-02-2025
Սպասվում է ձյուն, օդի ջերմաստիճանը կնվազի