211652_close_icon
views-count10734 դիտում article-date 17:43 15-05-2016

Հենրիխ Մխիթարյանը` Գերմանիայի առաջնության լավագույն խաղացող. Sports.ru

Ռուսական Sports.ru հեղինակավոր կայքը ներկայացրել է Գերմանիայի Բունդեսլիգայի`2015/16 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը` առանց «Բավարիայի» ֆուտբոլիստների: Այդ հավաքականում տեղ է գտել նաև Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որի մասին կայքը գրել է. «Գերմանիայի 2015/16 առաջնության լավագույն խաղացողը: Սակայն կարծես թե նման չէ, որ 50 խաղերում հավաքած տիեզերական մասշտաբի 55 միավորը Մխիթարյանին երջանիկ մարդ են դարձրել: Նա նախկինի պես ձգձգում է 2017-ին ավարտվող պայմանագրի երկարաձգումը: Գերմանիայի առաջնության պատմության մեջ լավագույն երկրորդ թիմի կազմում լինելը, իհարկե, պատվավոր է, բայց նա ավելիին է ձգտում: Ամենայն հավանականությամբ, նման մի բան է նրա ականջին հուշել նրա գործակալ Մինո Ռայոլան», գրել է ռուսական պարբերականը:

Նմանատիպ նյութեր