Բունդեսլիգայի ֆուտբոլիստները Գերմանիայի առաջնության լավագույն խաղացող են ճանաչել Հենրիխ Մխիթարյանին
Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Գերմանիայի առաջնության լավագույն խաղացող` Բունդեսլիգայի ֆուտբոլիստների շրջանում կատարված հարցման արդյունքներով:
Հարցումն անցկացրել էր [url=http://www.transfermarkt.de/bl-profis-wahlen-mkhitaryan-zum-besten-feldspieler-15-16/view/news/236208]գերմանական Kicker[/url] հեղինակավոր պարբերականը, որին մասնակցել էին Բունդեսլիգայում հանդես եկող 235 ֆուտբոլիստ:
Մխիթարյանը ստացել է ձայների 31.1%-ը` իրենից ետ թողնելով «Բավարիայի» հարձակվողներ Ռոբերտ Լևանդովսկիին`22.1%, Թոմաս Մյուլերին`13.6% և Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգին` 13.2%:
Նշենք, որ Մխիթարյանը Բունդեսլիգայի լավագույն խաղացող էր ճանաչվել գերմանական մի շարք այլ լրատվամիջոցների անցկացրած հարցման արդյունքներով: