Գեներալ Մանվել Գրիգորյանը պարգևատրել է սփյուռքահայ բարերարներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երկրապահ կամավորական միության նախագահ, ԱԺ պատգամավոր, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը ԵԿՄ մեդալներով է պարգևատրել սփյուռքահայ բարերարներ Գագիկ Կուրղինյանին, Մասիսի Կուրղինյանին, Ռոբերտ Հովհաննիսյանին, Համազասպ Պետրոսյանին, Զոհրապ Կուրղինյանին, Ալիկ Մելքոնյանին, Արթուր Կուրղինյանին, ովքեր իրենց ավանդն են ներդրել Արցախի սահմանների պաշտպանության հարցում իրենց օժանդակությամբ:
Մանվել Գրիգորյանը իր երախտագիտությունը հայտնեց վերջիններիս՝ հայրենիքի հանդեպ ցուցաբերած իրենց նվիրվածության ու աջակցության համար՝ հորդորելով, որ որտեղ էլ լինեն, միասին լինեն:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը մանրամասները ներկայացնում է տեսանյութում: