Ադրբեջանական զինուժն այս գիշեր հետևակի մարտական մեքենա և ՀԱՆ-17 նռնականետ է կիրառել. ԼՂՀ ՊՆ
Մայիսի 14-ի լույս 15-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրության փոփոխություններ չեն արձանագրվել, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը: Հատկապես ինտենսիվ խախտումներ են արձանագրվել հարավային ուղղությամբ, որի ընթացքում ադրբեջանական զինուժը կիրառել է հետևակի մարտական մեքենա (4 կրակոց) և ՀԱՆ-17 (79 արկ) տիպի նռնականետ:
ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարատավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: