211652_close_icon
views-count2804 դիտում article-date 08:58 14-05-2016

Պաշտոնյաները ահ ու դողով սպասում են, որ Սերժ Սարգսյանն իրենց պաշտոնանկ է անելու. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխանական վերնախավում այս օրերին ամենաքննարկվող թեման բարձրաստիճան պաշտոնյաների փոփոխությունների հարցն է։ «Ժողովուրդը» տեղեկացավ որ գրեթե բոլոր նախարարները տարբեր ճանապարհներով նախագահի նստավայրից փորձում են իրենց հետագա ճակատագրի մասին տեղեկություններ պարզել։ Բայց մեր երկրում Սերժ Սարգսյանը միանձնյա է որոշումներ կայացնում, և ում հետ ինչպես ցանկանա, կվարվի՝ հաշվի առնելով պաշտոնյաների՝ ուղնուծուծով կոռումպացված լինելու փաստը։ Ուստի նախագահականում էլ տեղյակ չեն, թե ում ինչ է սպասվում։ Այս անորոշ իրավիճակը Հայաստանի կառավարման համակարգի մի մասին, կարելի է ասել, անգործության է մատնել։ Պաշտոնյաներից շատերը աշխատանքային օրն անցկացնում են մամուլի և համացանցի հրապարակումներին հետևելով որպեսզի տեսնեն՝ իրենց մասին ով և ինչ է գրում, որպեսզի հետևություն անեն, թե ինչպես վարվել։ Հավելենք, որ Սերժ Սարգսյանի ծրագիրը ենթադրում է ազատվել հին կադրերից»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր