Օգնության են հասել փրկարարները
Մայիսի 13-ին, ժամը 16.35-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Հ. Մեղապարտի փողոցի թիվ 8 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի հատակին հայտնաբերել 1931 թ. ծնված Լ. Գ.-ին, ում ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Մայիսի 13-ին, ժամը 16.14-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դ. Դեմիրճյան փողոցի թիվ 38 շենքի բնակիչներից մեկն ընկել է և չի կարողանում ինքնուրույն մոտենալ ու բացել բնակարանի դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և նախասրահի հատակին հայտնաբերել 1924 թ. ծնված Հ. Դ.-ին, ում շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:
***
Մայիսի 13-ին, ժամը 13.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արգիշտու փողոցի թիվ 7/6 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակիչը չի կարողանում մոտենալ և բացել դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը, հյուրասենյակի հատակին հայտնաբերել 1932 թ. ծնված Ռ. Ն.-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ:
***
Մայիսի 13-ին, ժամը 13.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դրոյի փողոցի թիվ 4 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակի հատակին հայտնաբերել 1946 թ. ծնված Օ. Է.-ին: Տուժածը հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ հիվանդի վիճակը գնահատվել է ծանր:
***