«Բաստիայի» հարձակվողը դատապարտվել է 5 ամիս պայմանական պատժի` ՊՍԺ-ի խաղացողին գլխով հարվածելու համար. տեսանյութ
Ֆրանսիական դատարանը բավարարել է «Բաստիայի» հարձակվող Բրանդաոյի բողոքարկումը: Բրանդաոն 2014թ. նոյեմբերին դատապարտվել է 1 ամիս ազատազրկման և 20 հազ. եվրո տուգանքի` ՊՍԺ-ի կիսապաշտպան Տիագո Մոտային գլխով հարվածելու համար:
35-ամյա բրազիլացու պատիժը փոխարինվել է 5-ամսյա պայմանական ժամկետով, տուգանքը մնացել է ուժի մեջ:
2014թ. օգոստոսին «Բաստիա»-ՊՍԺ խաղից (0:2) հետո Բրանդաոն հանդերձարան տանող անապարհին գլխով հարվածել է Մոտայի դեմքին: Վերջինիս մոտ բժիշկները ախտորոշել էին քթի կոտրվածք: