ՈւԵՖԱ-ն Ռամոսին չի պատժի Կարիուսին հարվածելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը խուսափեց պատժից.՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում (3:1) «Լիվերպուլի» դարպասապահ Լորիս Կարիուսին արմունկով հարվածելու համար:
ՈւԵՖԱ-ն որոշեց իսպանացու հանդեպ սանկցիաներ չկիրառել, թեպետ լիազորություններ ունի պատժել խաղացողին խաղից հետո, եթե առկա է եղել կանոնների լուրջ խախտում, և դա մրցավարը չի նկատել:
Կոմիտեն Կարիուսին արմունկով հարվածելու դրվագը ուսումնասիրելով, հայտնել է, որ «տվյալ դեպքում պատժելու կանոնը չի գործում»:
ՈւԵՖԱ-ն նաև հայտնել է, որ այդ առթիվ որևէ բողոք չէր ներկայացվել:
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                        
            


