211652_close_icon
views-count2802 դիտում article-date 09:53 13-05-2016

Մայիսի 11-ին զոհված 20-ամյա Արմեն Մարտիրոսյանը ընտանիքի միակ որդին էր. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մայիսի 11-ին հակառակորդի կողմից մահացու վիրավորում ստացած զինծառայող 20-ամյա Արմեն Մարտիրոսյանը Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղից էր։ Տեղի գյուղապետ Վանիկ Հարությունյանը մեզ հետ զրույցում ցավով նշեց. - Արմենը ընտանիքի միակ որդին էր։ Երեք քույր ուներ՝ իրենից տարիքով մեծ։ Շատ կենսախինդ, բարի ու հայրենասեր տղա էր։ Մայրը վատառողջ է։ Նախօրեին հենց ցերեկն էր զանգել, մոր հետ խոսել, ասել էր, որ ամեն բան հանգիստ է, հիմա կրակոցները քիչ են։ Վերջում էլ, թե՝ «Դու մենակ չհիվանդանաս, մամ ջան, տղուդ մեջքը մենակ չկոտրես, ստեղ սաղ լավ ա»։ Սոցիալապես շատ ծանր պայմաններում են ապրում, հայրը արտագնա աշխատանքների էր, զանգել ենք առավոտյան կգա»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր