3415 դիտում
09:05 13-05-2016
ՀՀ արտաքին պարտքը հասել է կրիտիկական սահմանին. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, առաջիկայում կառավարությունում կարող են սկսվել «Հյուսիս-հարավ» մայրուղու որոշ հատվածների շինարարության նպատակահարմարության հետ կապված հարցեր։ Խնդիրն արդեն ուսումնասիրության փուլում է:
Մեր աղբյուրների փոխանցմամբ, խնդիրը արդիական է դարձել ՀՀ արտաքին պարտքի անկասելի աճի պատճառով, որը արդեն հասել է կրիտիկական սահմանին։ Մայրուղու շինարարությունը նույն ստանդարտներով շարունակելու դեպքում ծախսվելիք գումարը կհատի 2 միլիարդ դոլարը, որը վարկերի տեսքով պետք է ներգրավվի արտաքին աղբյուրներից։
Ուստի և պատրաստվում է առաջարկ, ըստ որի մայրուղու 5 առանձին հատվածներ թեկուզ ժամանակավորապես կվերակառուցվեն ավելի համեստ չափանիշներով։ Մեր տեղեկություններով, նման հատվածները գտնվում են Սյունիքի, Վայոց ձորի և Շիրակի մարզերում։ Մայրուղու Երևանին հարող հատվածները, նաև Վրաստանի ու Իրանի հետ սահմանակցող հատվածները կվերակառուցվեն ամբողջությամբ՝ նախկինում հաստատված չափանիշներով։ Առաջարկը ընդունելու դեպքում սպասվում է, որ հնարավորություն կստեղծվի պակաս վերցնել մինչև 150 միլիոն դոլարի վարկ»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
«Առաջիկայում կառավարությունում կարող են սկսվել «Հյուսիս-հարավ» մայրուղու որոշ հատվածների շինարարության նպատակահարմարության հետ կապված հարցեր։ Խնդիրն արդեն ուսումնասիրության փուլում է: Պատրաստվում է առաջարկ, ըստ որի մայրուղու 5 առանձին հատվածներ թեկուզ ժամանակավորապես կվերակառուցվեն ավելի համեստ չափանիշներով։
Թերթի աղբյուրների փոխանցմամբ, խնդիրը արդիական է դարձել ՀՀ արտաքին պարտքի անկասելի աճի պատճառով, որը արդեն հասել է կրիտիկական սահմանին։
Այս առաջարկը մշակողների հաշվարկները ցույց են տվել, որ մայրուղու շինարարությունը նույն ստանդարտներով շարունակելու դեպքում ծախսվելիք գումարը կհատի 2 միլիարդ դոլարը, որը վարկերի տեսքով պետք է ներգրավվի արտաքին աղբյուրներից։
Մեր տեղեկություններով, նման հատվածները գտնվում են Սյունիքի, Վայոց ձորի և Շիրակի մարզերում»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1966 դիտում
09:32 16-08-2016
Արտաքին պահուստների նվազմանը զուգահեռ կտրուկ աճել Է արտաքին պարտքը. «Հայկական ժամանակ»
1687 դիտում
09:49 27-11-2020
ԵՄ-ն հարաբերությունները Թուրքիայի հետ հասել են կրիտիկական պահի. Բորել․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
1480 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»
655 դիտում
08:42 19-11-2024
Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ»
1039 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»