1879 դիտում
09:32 16-08-2016
Արտաքին պահուստների նվազմանը զուգահեռ կտրուկ աճել Է արտաքին պարտքը. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի արտաքին պահուստները այս տարվա հուլիսին ընդհանուր առմամբ կազմել են 1 միլիարդ 589 միլիոն դոլար։ Սա մեր երկրի արտաքին պահուստների ամենացածր մակարդակն է այս ամսվա համար վերջին 9 տարիների ընթացքում։
Ու ընդհանրապես վերջին շրջանում Հայաստանի արտաքին պահուստները բավականին ցածր մակարդակի վրա են։ Համեմատության համար նշենք օրինակ, որ հետճգնաժամային 2009 թվականի երկրորդ կեսին մեր արտաքին պահուստները կազմել են ավելի քան 2 միլիարդ դոլար։ 2010-2014 թվականներին ամսական կտրվածքով կազմել են 1.8-1.9 միլիարդ դոլար, 2015-ից մեր արտաքին պահուստները որոշակի տատանումներով նվազել են մինչր 1.5-1.6 մլրդ դոլար։ Ամենավատն այն է, որ արտաքին պահուստների նվազմանը զուգահեռ կտրուկ աճել է արտաքին պարտքը։ Եթե 2009 թվականի կեսին մեր արտաքին պարտքը կազմում էր միայն 2.4 միլիարդ դոլար, ապա այս տարվա կեսին այդ ցուցանիշը արդեն 4.4 միլիարդ դոլար էր»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
508 դիտում
07:29 18-09-2024
ԱԺ աշխատակազմի ղեկավարը ուսումնական պրակտիկան ԱԺ-ում է անցել. հանցա՞նք․«Ժողովուրդ»
1366 դիտում
10:59 17-09-2024
Դատական նիստին Հրայր Թովմասյանի ինքնազգացողությունը վատացավ. նիստը տեղափոխվեց
769 դիտում
09:00 17-09-2024
ԱԺ նախագահի աները մատչելի գնով բնակարան է փորձում ձեռք բերել․ «Ժողովուրդ»