3707 դիտում
22:51 12-05-2016
«Քեմալի հաջողության գաղտնիքը բացարձակ նացիոնալիստ լինելն է»․Կայացավ «Մաթևոսյանական ընթերցումներ» գիտական երրորդ նստաշրջանը
Այսօր՝ մայիսի 12-ին, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դահլիճում տեղի ունեցավ « Մաթևոսյանական ընթերցումներ» գիտական երրորդ նստաշրջանը՝ նվիրված հայ մեծ գրող Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործությանը։
Ընթերցումները 2005 թվականին նախաձեռնել է Վ․ Գաբրիելյանը, այնուհետև այս ավանդույթը շարունակվել է։ Նստաշրջանը բացեց ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Ա․ Ավագյանը։
Նա իր ափսոսանքը հայտնեց, որ ի սկզբանե ամենամյա նշանակված այս միջոցառումը 15 տարում թվով երրորդն է։ Նա նշեց, որ պատճառը գրականության նկատմամբ ուսանողների և դասախոսների անտարբերությունն է։ Հարգելի պատճառներով բացակայում էր ԵՊՀ ռեկտոր Ա․ Սիմոնյանը, ում բացման խոսքը կարդաց Ս․ Գրիգորյանը։
Առաջին զեկուցումը բ․գ․դ․,պրոֆ․ Վ․ Սաֆարյանինն էր՝ « Անիի խորհուրդը Հր․ Մաթևոսյանի «Չեզոք գոտի» դրամայում» վերնագրով։ Նա մեջբերեց մեծանուն գրողի խոսքերը․ «Ես միշտ վերապահությամբ եմ նայել անցյալին և վստահությամբ՝ ներկային»։ Վ․ Սաֆարյանը իր ելույթը եզրափակեց հետևյալ մեջբերմամբ՝ Անին կառուցված է երեկվա համար, այսօրվա համար այն պիտի կառուցվի այսօր։
Բ․գ․դ․, պրոֆ․ Վ․ Գաբրիելյանի «Բանաստեղծականը Հր․ Մաթևոսյանի արձակում» զեկուցման մեջ խոսվեց արձակագրի ուրույն ոճի մասին,որը, ըստ զեկուցողի, սրտաբուխ է, զգացմունքային, քնարական։ Որպես օրինակ նշվեց «Անիի հունձքը» ստեղծագործությունը, որը Գաբրիելյանը համարում է բանաստեղծական երևակայության ծնունդ։
Ելույթով հանդես եկավ նաև բ․գ․թ․ դոց․ Ս․ Գրիգորյանը։ Նա իր « Թուրքի կերպարը Հր․ Մաթևոսյանի ստեղծագործության մեջ» զեկույցում մեջբերեց գրողի այն համոզմունքը, որ չկա ադրբեջանցի բառ, թուրքը թուրք է։ Պատճառը, թե ինչու Մաթևոսյանի գրեթե բոլոր ստեղծագործություններում հանդիպում է թուրքի կերպարը այն էր, որ գրողը ապրել է Ադրբեջանին սահմանակից գյուղում։ Արձակագրին տանջում էր, թե ով է թուրքը և որն է նրա հաջողության գաղտնիքը։ Նա հանգում է այն եզրակացությանը, որ թուրքի հաջողության գաղտնիքը բացարձակ նացիոնալիստ լինելն է։
Զեկուցումներով հանդես եկան նաև Վ․ Դանիելյանը, Ա․Տեր- Մինասյանը, Ս․ Ավետիսյանը և Ա․ Արզումանյանը։ Գիտաժողովին ներկա էր նաև Հրանտ Մաթևոսյանի եղբայրը, ով մի քանի խոսք ասաց գրողի ստեղծագործական կյանքի մասին։
Նյութի աղբյուրը՝ [url=ww.qayl.am/hrant-matevosyan-gitajoxov/]www.qayl.am[/url]
Նմանատիպ նյութեր
2474 դիտում
09:47 04-03-2016
«Ինտեր լոտո»-ի հաջողության գաղտնիքը. «Ժողովուրդ»
6136 դիտում
16:24 23-06-2014
Շախմատի աշխարհի բացարձակ չեմպիոնին հաղթած ՀՀԿ-ական պատգամավորը բացում է իր հաղթանակի գաղտնիքը
Այս բաժնից
871 դիտում
18:21 23-11-2024
Նիկոլի ինքնահարցազրույցները գնալով էլ ավելի անորակ են դառնում՝ մեր երկրի կշռին համապատասխան․ Աշոտյան
619 դիտում
18:00 23-11-2024
ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությունը նոր շունչ կտա ՀՀ-ԵՄ համագործակցությաը․ ՆԳ նախարար
1069 դիտում
16:57 23-11-2024
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին