211652_close_icon
views-count1579 դիտում article-date 21:49 12-05-2016

Հանդիպում Հայաստանի վաստակավոր մարզիչ սպորտսմենների հետ, ովքեր այս տարի նշում են իրենց ծննդյան 70-ամյա հոբելյանը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանի վաստակավոր մարզիչ սպորտսմենների հետ, ովքեր այս տարի նշում են իրենց ծննդյան 70-ամյա հոբելյանը: Ողջունելով հյուրերին`քաղաքապետը նախ շնորհավորել է նրանց ծննդյան առթիվ ու մաղթել քաջառողջություն և բարեկեցություն: Տարոն Մարգարյանը նաև շնորհակալություն է հայտնել վաստակաշատ մարզիչներին՝ հայրենական սպորտի զարգացման գործում ունեցած ներդրման ու նվիրումի համար: «Համոզված եմ, որ ձեր օրինակով մայրաքաղաքում էլ ավելի կշատանա առողջ ապրելակերպով ապրող, սպորտով զբաղվող մեր համաքաղաքացիների թիվը, ովքեր կշարունակեն տարբեր հարթակներում բարձր պահել Հայաստանի պատիվը: Այդ հարցում, անշուշտ, շատ կարևոր ու գնահատելի է նաև ձեր անձնական ներդրումը, հատկապես հաշվի առնելով, որ տարիներ շարունակ Համահայկական խաղերի շրջանակում Երևանի թիմը մշտապես գերազանց արդյունք է գրանցում: Շնորհակալ ենք այն մեծ ավանդի համար, որ ներդրել և այսօր էլ շարունակում եք ներդնել հայկական սպորտի զարգացման գործում, այդ թվում նաև մշտապես բարձր պահելով մայրաքաղաք Երևանի պատիվը»,- նշել է քաղաքապետը: Հանդիպման շրջանակում ծննդյան 70-ամյակի առթիվ, հայկական սպորտի զարգացման գործում ներդրած մեծ ավանդի, ֆուտբոլի ասպարեզում ունեցած հաջողությունների և մարզական նվաճումերի համար «Արարատ 73» ֆուտբոլային թիմի անդամ, հանրաճանաչ ֆուտբոլիստ Նորայր Մեսրոպյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով: ՀՀ վաստակավոր մարզիչներ Խաչիկ Ասմարյանը, Ռոբերտ Զաքարյանը, Նիկոլայ Նիկողոսյանը, Ավետիք Խաչատրյանն ու Զաուրի Սարգսյանն էլ հայրենական սպորտի զարգացման գործում ունեցած ծառայությունների համար, ծննդյան  70- ամյակի առթիվ արժանացել են Երևանի քաղաքապետի պատվոգրերի: Շնորհակալություն հայտնելով գնահատանքի համար` վաստակաշատ մարզիչները վստահեցրել են, որ կշարունակեն իրենց փորձն ու գիտելիքները փոխանցել մատաղ սերնդին, ովքեր հայկական սպորտի լավագույն ավանդույթների շարունակողն են: [b]Երևանի քաղաքապետարան[/b]

Նմանատիպ նյութեր