11930 դիտում
15:53 12-05-2016
Ինչո՞ւ է Արթուրը կնոջ աշխատավայրում բռնի գործողություններ կատարել Ելենայի նկատմամբ, սեղմել կոկորդն ու նաև հարվածներ ստացել նրա կողմից
Արթուր Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ այցելել է իր կնոջ՝ Ա. Նադարյանի աշխատավայր, որտեղ նպաստառու Ե. Ալեքսանովայի նկատմամբ կատարել է բռնի գործողություններ՝ ձեռքով սեղմելով վերջինիս ձախ բազկի շրջաները և կոկորդը։
Ելենա Ալեքսանովային էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որպես նպաստառու, այցելել է սոցիալական ծառայության Սևանի տարածքային գործակալության աշխատակից Ա. Նադարյանի աշխատասենյակ՝ համապատասխան տեղեկանք վերցնելու նպատակով, որտեղ տեսնելով վերջինիս ամուսին Ա. Առաքելյանին՝ իր դժգոհությունն արտահայտելով Ա. Առաքելյանի՝ հաճախակի գործակալությունում գտնվելու փաստից՝ սոցիալական ծառայության թեժ գծի հեռախոսահամարով պահանջել է արգելել կողմնակի անձի ներկայությունը և հեռախոսազրույցից հետո կրկին նշված աշխատասենյակում տեսնելով Ա. Առաքելյանին, վիճաբանության մեջ է մտել նրա հետ՝ կատարելով բռնի գործողություններ՝ ձեռքով սեղմել է Ա. Առաքելյանի պարանոցը և կրծքավանդակը՝ վերջինիս պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնաս:
Բացի այդ, 2-3 անգամ ոտքով հարվածել է Ա. Առաքելյանի ոտքերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ։
Այսինքն, նրանք մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
2436 դիտում
14:03 06-02-2021
Արթուրը զոհվեց հրադադարից ժամեր առաջ, դիպուկահարի կրակոցից. Արթուրը զոհվեց, որ Մարտունին անառիկ մնա
Այս բաժնից
1159 դիտում
19:28 01-02-2025
Ջերմուկում տեղի է ունեցել Համահայկական ձմեռային խաղերի բացման արարողությունը
994 դիտում
17:43 01-02-2025
Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը