Օգնության են հասել փրկարարները
Մայիսի 12-ին, ժամը 12.08-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ներսիսյան 1-ին փակուղու թիվ 1 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են Վ. Ս.-ին (1935 թ. ծնված) բնակարանի դուռը և հյուրասենյակի հատակին հայտնաբերել վերջինիս` անօգնական վիճակում:
Փրկարարները Վ. Ս.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: