31782 դիտում
10:35 11-05-2016
Իվետա Մուկուչյանի վստահ պատասխանը լրագրողի հարցին, թե ինչու էր Կանաչ սենյակում բարձրացրել Արցախի դրոշը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Շվեդական թերթերից մեկի լրագրողը մամլո ասուլիսում հարց է ուղղել «Եվրատեսիլ-2016»-ի եզրափակիչ փուլ դուրս եկած Հայսստանը ներկայացնող մեր երգչուհուն՝ Իվետա Մուկուչյանին. «Լեռնային Ղարաբաղի դրոշն քաղաքական առումով ամենաարծարծվող դրոշներից մեկն է Եվրոպայում: Ինչո՞ւ որոշեցիք բարձրացնել այսօր այդ դրոշը Կանաչ սենյակում»:
Իվետա Մուոկուչյանի պատասխանը եղել է. «Շնորհակալություն հարցի համար: Անկեղծ ասած՝ սպասում էի այս հարցին: Պետք չէ մոռանալ, որ ես ներկայացնում եմ իմ երկիրը: Իմ սիրտը, միտքը, գցացմունքներն ու իմ ողջ էմոցիաները, և չնայած 150 միլիոն մարդ է դիտում, հայրենիքիս հետ են: Ես ուղղակի ուզում եմ, որ սահմանին խաղաղ լինի: Հայաստանը միայն խաղաղություն է ուզում, այդ իսկ պատճառով էլ գրել եմ այս երգը: Ուղղակի ուզում եմ տարածել սիրո ալիքները: Ես գրեցի երգը, որովհետև ներսումս հենց դա էր կատարվում: Պարզապես ուզում եմ, որ ամենուր խաղաղություն տիրի: Ես Գերմանիայում եմ ապրում և ես հայ եմ ու միայն խաղաղություն եմ ուզում, ուզում եմ, որ տարածվեն սիրո ալիքները: Հենց դրա համար էլ բարձրացրի դրոշը, և ուզում եմ, որպեսզի մարդիկ իսկապես կենտրոնանան հենց դրա վրա: Ես ուղղակի աշխարհում խաղաղություն եմ ուզում աշխարհի համար: Շնորհակալություն»:
Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 10-ին, Ստոկհոլմի Globe Arena համերգասրահում տեղի է ունեցել «Եվրատեսիլ 2016» մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլը: Քվեարկության արդյունքներով Իվետա Մուկուչյանն անցել է եզրափակիչ փուլ: Եզրափակիչ են անցել նաև Նիդերլանդները, Հունգարիան, Խորվաթիան, Ավստրիան, Չեխիան, Կիպրոսը, Մալթան, Ռուսաստանը և Ադրբեջանը:
Երկրորդ կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 12-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 14-ին։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3283 դիտում
23:47 27-04-2015
«Պուշկինը լավ մարդ էր». դեռահասի պատասխանը լրագրողի հարցին. տեսանյութ
Այս բաժնից
535 դիտում
18:49 24-12-2024
Նախկին նախագահները մերժեցին բանավեճի հրավերը, քանի որ հաստատելու էին Փաշինյանի պնդումը․ Ռուբեն Ռուբինյան
817 դիտում
18:37 24-12-2024
Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել