211652_close_icon
views-count24128 դիտում article-date 20:16 06-05-2016

«Կույս կանանց միավորումը» տարակուսած է Իվետա Մուկուչյանի` ոչ հայեցի կեցվածքով և Մշակույթի նախարարությանն են փոխանցել իրենց մտահոգությունը

«Կույս կանանց միավորում» անվանումով հասարակական կազմակերպությունն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է հայտարարություն, որում իր տարակուսանքն է հայտնում Իվետայի զգեստի վերաբերյալ: «Մենք տարակուսած ենք «Եվրատեսիլ» երգի մրցույթում Հայաստանի ներկայացուցչի ոչ հայեցի կեցվածքով։ Երգը՝ երգ, արվեստը՝ արվեստ, սակայն պետք չէ մոռանալ, որ դուք ազգ եք ներկայացնում, հարգելի մասնակիցներ։ Հայու կերպին ոչ հարիր հագուստը և անբռնազբոս կերպարը կարող են թյուր պատկերում թողնել մի ամողջ ազգի մասին։ Այս կապակցությամբ «Կույս կանանց միավորումն» արդեն իր մտահոգությունը փոխանցել է մշակույթի նախարարությանը։ Հուսով ենք, որ մրցույթի ժամանակ գեղեցկագեղ հայուհին կվերանայի որոշ ասպեկտներ, և բեմում կթևածի հայու ոգին ինչպես որ հարկն է»,-աված է հայտարարությունում:

Նմանատիպ նյութեր