2005 դիտում
09:10 11-05-2016
Կենսաթոշակային ակտիվները կառավարող եվրոպական 2 հիմնադրամները մտադիր են հեռանալ ՀՀ-ից. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով Հայաստանի կենսաթոշակային ակտիվները կառավարող եվրոպական երկու մասնավոր հիմնադրամներ՝ ֆրանսիական Amundi և գերմանական C-Quadrat ընկերությունները ցանկանում են հեռանալ մեր երկրից։ Իշխանությունները նրանց առայժմ համոզելով են պահում։
Հիշեցնենք, որ 2014 թվականից ՀՀ կենսաթոշակային ակտիվներն այս ընկերություններն են կառավարում։ Բանն այն է, որ այս հիմնադրամներում չեն կուտակվում նախապես խոստացված գումարները։ Մինչև կուտակային կենսաթոշակային հիմնադրամների ներդրումը ՀՀ իշխանություններն այս ընկերություններին ներկայացրել են, որ առաջին տարում 2014-ին, նրանց վստահված ակտիվների ծավալը կազմելու է 100 մլն դոլար, որ յուրաքանչյուր տարի դրա 50 տոկոսը ներդրվելու է ՀՀ տնտեսության մեջ ու եկամուտներ է ապահովելու։
Մինչդեռ երեկ ԱԺ-ում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հայտարարեց, որ մոտ 2 տարում հավաքվել է ընդամենը 36 միլիարդ դրամ կամ մոտ 73 միլիոն դոլար։ Հիշեցնենք, որ կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման դեմ ոչիշխանական քառյակի պայքարի արդյունքում մինչև 2017 թվականը հետաձգվեց կուտակային բաղադրիչը։ Եվ միայն պետական համակարգում աշխատողների համար այն դարձավ պարտադիր։
Իսկ երեկ խորհրդարանը քննարկում էր այն ևս 1 տարով հետաձգելու հարցը։ Այսինքն, մինչև 2018 թվականը վերը նշված հիմնադրամները չեն ստանալու խոստացված գումարը։ Իսկ նման փոքր գումար կառավարելը նման խոշոր ընկերություններին չի հետաքրքրում։ Եվ ՀՀ իշխանությունները փորձում են ելքեր գտնել, որ Amundi-ն ու C-Quadrat-ը չհեռանան Հայաստանից»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
838 դիտում
12:43 11-06-2024
ԼՂ-ից տեղահանված անձինք իրենց կենսաթոշակային խնայողությունները կկարողանան տեղափոխել ՀՀ կենսաթոշակային ֆոնդեր
979 դիտում
11:04 29-11-2014
Հայաստանի երիտասարդական և Վրաստանի երեխաների և երիտասարդության զարգացման հիմնադրամները կհամագործակցեն
4642 դիտում
15:35 12-12-2016
Կլուծարվեն մայրաքաղաքի վարչական շրջանների ենթակայության հիմնադրամները
Այս բաժնից
1480 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»
655 դիտում
08:42 19-11-2024
Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ»
1036 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»