211652_close_icon

Մարդը պետք է 200 տարեկան լինի, որ այդ ավանդներից չնչին փոխհատուցում տան . Ն. Զոհրաբյան

views-count2386 դիտում article-date 16:29 10-05-2016
Մարդկանց տառապանքը փորձ ունի, մասնավորապես, նախկին «Հայխնայբանկից» ավանդների փոխհատուցման գործընթացը, որն ապացուցում է, որ մարդ պետք է 200 տարեկան լինի, որ նոր այդ փոխհատուցումը ստանա: Այս մասին այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ ելույթ ունենալով «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն» առաջին ընթերցմամբ ընդունելու հարցի շուրջ: Ն. Զոհրաբյանը հայտարարեց, որ այդ տոտալ անվտահության պատճառն այն է, որ առ այսօր հանրությունը չի տեսել, որ վերևից եկած որևէ փոփոխություն բերի որևէ դրական արդյունքի: Պատգամավորը կարծում է, որ տոտալ անվստահությունը պետք է հաղթահարվի պետության կողմից և հաղթահարվի 1-2 կոնկրետ օրինակներով, որոնք հակառակը կապացուցեն, որ վերևից եկող ռեֆորմների հարցում ճիշտը հանրությունը չէր, որ վատ սպասելիքներ ուներ: Բացի այդ, Նաիրա Զոհրաբյանը կարծում է, թե պարտադիր կուտակային բաղադրիչին միանալու հարցում կա խտրական մոտեցում: Այսինքն` ինչո՞ւ պետք է մասնավորը ստանա արտոնություն և համակարգին միանա ցանկության դեպքում, իսկ պետական համակարգի աշխատողը, որը, վստահաբար, նույնպես դժգոհ է համակարգից, բայց միանա այդ համակարգին` աշխատանք կորցնելու գնով:

Նմանատիպ նյութեր