Լիոնել Մեսի. Սիմեոնեն արժանի է ծափահարությունների
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին մեկնաբանել է կատալոնացիների պարտությունը Չեմպիոների Լիգայում և գնահատել «Ատլետիկոյի» խաղը:
«Դա շատ ծանր հարված էր: Առաջին խաղում մենք շատ ավելի լավ խաղացինք և կարող էին դիմակայության ելքը վճռել: Սակայն «Վիսենտե Կալդերոնում» «Ատլետիկոյի դեմ խաղալը բավական դժվար է:
«Ատլետիկոն» շատ անհարմար մրցակից է: Սիմեոնեի աշխատանքը արժանի է ծափահարությունների: Նա հավատ է ներշնչում խաղացողներին և նրանք իրենց դերը խաղադաշտում կատարելության են հասցնում:
Նրանք շատ լավ ֆուտբոլիստներ ունեն և ոչ միայն պաշտպանությունում: Նրանք ունեն կազմ, որը կարող է փոխել իր խաղաոճը: