Իրանի ՀՕՊ ուժերն արդեն ստացել են ռուսական C-300 ԶՀՀ-ները
Իրանի պաշտպանության նախարար Հոսեին Դեհղանը հայտարարել է, որ Իրանի հակաօդային պաշտպանության ուժերի սպառազինությունների շարքն արդեն համալրվել է ռուսական C-300 զենիթահրթիռային համակարգերով, հաղորդում է Tasnim-ը:
Իրանական լրատվամիջոցները ապրիլի սկզբին հայտնել էին, որ զինտեխնիկան ցուցադրվել է հանրությանը ապրիլի 17-ին Իրանի ազգային օրվան նվիրված ռազմական մեծ շքերթի ժամանակ:
«Արդեն հանձնել ենք C-300-ները հակաօդային պաշտպանության ուժերին»,-մեջբերում է գործակալութունը իրանցի նախարարի խոսքը և ընդգծում, որ այս պահին վերջին փուլում է գտնվում իրանցի մասնագետների Bavar-373 համակարգի նախագծի մշակումը, որի նախատիպը կլինի C-300-ը: