Իրանն իր միջուկային օբյեկտի տարածքում արդեն տեղակայել է ռուսական C-300 ԶՀՀ-ները
Իրանի իշխանություններն արդեն տեղակայել են «Ֆորդո» միջուկային օբյեկտում C-300 զենիթահրթիռային համակարգերը, որոնք ստացել են Ռուսաստանից, հաղորդում է gazeta.ru-ն։
Առաջին լուսանկարները օգոստոսի 28-ին ցուցադրել է իրանական IRIB պետական հեռուստաալիքը։
Նշենք, որ ավելի վաղ Իրանի «Խաթամ ալ-Անբիա» ռազմաբազայի հրամանատար, բրիգադիր-գեներալ Ֆարզադ Էսմայիլին հայտարարել էր, որ երկրի ուրանի հարստացման օբյեկտների պաշտխանությունն Իրանի զինված ուժերի առաջնակարգ խնդիրն է։