Իրանը ռուսական C-300 ԶՀՀ-ները կստանա 2015 թ-ի ընթացքում. ՌԴ ՊՆ
Ռուսաստանը C-300 զենիթահրթիռային համալիրները Իրան կուղարկի 2015 թվականի ընթացքում: Այս մասին Մոսկվա մեկնելուց առաջ հայտնել է Իրանի Պաշտպանության նախարար, գեներալ Հոսեին Դեհգանը:
«Մոսկվա կատարելիք այցի ժամանակ ես պայմանագիր եմ ստորագրելու, որից հետո Ռուսաստանն այդ համալիրները կսկսի ուղարկել Իրան»,-մեջբերում է իրանցի գեներալի խոսքը Ria Novosti-ն: