9641 դիտում
09:13 10-05-2016
1 մլն դոլար Հայփոստին՝ խախտումների մասին ծանուցումը վարորդին հասցնելու համար. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ ոստիկանությունը ապրիլի 22-ին 490 միլիոն դրամ արժողությամբ պայմանագիր է կնքել «Հայփոստ» ընկերության հետ «փոստային կապի հետ կապված սուրհանդակային կապի և օժանդակ ծառայությունների վճարովի մատուցման» համար։ Ընդ որում, այս պայմանագիրը վերաբերում է ճանապարհային ոստիկանությանը։ Եվ սա այն գումարն է, որը ոստիկանությունը «Հայփոստին» պետք է վճարի երթևեկաթյան կանոնների խախտման համար քաղաքացիներին ուղարկվող տուգանքների մասին ծանուցումները տեղ հասցնելու համար։ «Հայփոստը» նամակները պետք է վերցնի Ծ. Իսակովի 9 հասցեից ճանապարհային ոստիկանությունից։ Այսպիսով, ոստիկանությունը մոտ կես միլիարդ դրամ կամ 1 միլիոն դոլար է վճարելու միայն խախտումների մասին ծանուցումները վարորդներին հասցնելու համար։ Նշենք նաև, որ ոստիկանությունն այս տարի «Հայփոստի» հետ նմանատիպ ևս մեկ պայմանագիր կնքել էր դեռևս հունվարի 25-ին։ Այդ անգամ պայմանագրի արժեքը կազմում էր 160 միլիոն դրամ կամ մոտ 320 հազար դոլար։ Իսկ ինչ վերաբերում է միայն վերջին պայմանագրին, ապա փաստաթղթում առկա թվային տվյալներից հասկանալի է դառնում, որ 490 միլիոն դրամի դիմաց «Հայփոստը» պետք է առաքի ճանապարհային խախտումների մոտ 1,4 միլիոն ծանուցում։ Առաջին պայմանագրով ծանուցումների թիվը պետք է կազմի մոտ 400 հազար։ Այսինքն, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու բաժին է հասնելու առնվազն 1 խախտում։
Եվս մի ուշագրավ թիվ այդ պայմանագրի համաձայն, յուրաքանչյուր 20 գրամանոց առաքման, տվյալ դեպքում ծանուցման գինը 350 դրամ է։ Մինչդեռ ընդամենը օրեր առաջ նույն «Հայփոստի» միջոցով նմանատիպ 20 գրամանոց ծրարը ուղարկվել է ընդամենը 120 դրամով։ Ճիշտ է, տվյալ դեպքում ծրարի համար առանձին է վճարվել ընդամենը 30 դրամ, բայց միևնույն է, այն 350 դրամ չի կազմել»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
31613 դիտում
09:34 07-07-2018
Ռոբերտ Քոչարյանը ՀՔԾ-ի ծանուցումը պատշաճ կարգով ստացել է․ «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
1480 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»
652 դիտում
08:42 19-11-2024
Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ»
1036 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»