«Սոլնցեպյոկը կանցնի, գրադ կգա». արցախցիների հումորը նույնիսկ ադրբեջանական զենքերի վրա է տարածվում
Մայիսի 9-ին Շուշիի ազատագրման ու Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը Երևանի Մոնումենտում նշող Վիտալի Ավետիսյանը հումորի զգացումը չի կորցնում անգամ այնպիսի ողբերգական իրադարձության մասին խոսելիս, ինչպիսին պատերազմն է:
Մտքում ունենալով ադրբեջանական գերհզոր սպառազինություններն ու աչքով անելով ՝ պապիկը նկատեց՝ կանգնած ենք «սոլնցեպյոկի» տակ, էսի կանցնի՝ «գրադը» կտեղա, բայց մենք էլի կանգնած կմնանք:
Դե, խոսքը ադրբեջանական «Սոլնցեպյոկ» համակարգերի ու «Գրադ» կայանքների մասին է, որոնք արցախցու համար այն նշանակությունն ունեն, ինչ նկարագրեց Վիտալի պապը: