8155 դիտում
23:00 08-05-2016
«Ես ջարդում եմ իմ ժամացույցը, որ հանգիստ մահանամ». Արայ Զարգարեան
Մտքերի անկանոն տեղաշարժը մեզ հաճախ ստիպում է կուլ գնալ մեր ցանկություններին ու մտածել մի բանի մասին, որն իրականում գոյություն չունի: Իսկ ինչի՞ համար է ստեղծված երազը․ միգուցե դա կույրերին տրված շնորհ է, որ մեզանից շատերը գողացել են ու վայելում են այդ երևույթը: Մարդու համար կրկնակի տեսողությունը իր կեցության լիարժեքության փաստն է:
Իմ գլխուղեղում մեքենայագրված միտքն ասում է, որ կյանք իրականում գոյություն չունի: Սա երազ է, և մենք իրականում քնած ենք։ Այս քնից կարթնանանք այն ժամանակ, երբ մահանանք:
Երկու կյանք կա իրականում: Մի կյանքից անցումը դեպի մյուս կյանքը իրականացվում է մահվան միջոցով: Ժամանակավոր քնի ու հավիտենական երազի մեջ էական տարբերությունն այն է, որ երազում ժամանակ գոյություն չունի: Իրական կյանքում նույնպես ժամանակ գոյություն չունի:
Ժամանակը հենց մարդն է, ով իր գոյությամբ գծում է անտեսանելի սահման իրականության ու չգոյության միջև: Եթե ջարդենք բոլոր ժամացույցները, ապա կյանքը կկանգնի, ու մենք կդատապարտվենք հավիտենականությանը:
Եթե հավիտենականությունը լիներ լավ երևույթ,ապա ցավից ու տառապանքից մաշված մարդիկ կցանկանային թաղվել անտեսանելի հավիտենության մեջ: Աշխարհում ամենահիմար մարդը ժամացույց հնարողն է: Քրիստոնեական ուսմունքի մեջ հավիտենական կյանքին հասնելը համարվում է մարդու գլխավոր ձեռքբերումը: Մենք գերի ենք ժամանակին ու ինքներս մեզ:
Իսկ եթե՞ վաղուց վերացել է ժամանակը, իսկ մենք չենք գիտակցում, որ պետք է արթնանալ քնից: Մարդիկ հավատում են Աստծուն: Իրականում Աստվա՞ծ ստեղծեց մարդուն, թե՞ մարդն է Աստծո հեղինակը:
Վերջապես պետք է ունենանք հավատ ինչ-որ երևույթի նկատմամբ, իսկ հավատի հիմքը մի ուսմունք է, որտեղ իրականությունը բացակայում է, և գործում է միայն միտքը: Եթե կրոնների հիմքում ընկած լիներ ճշմարտությունը, ապա հավատը կլիներ անմահ ու աներևակայելի ուժեղ: Երկնքում երանի են տալիս միայն մեզ, քանի որ չենք տեսել, բայց հավատում ենք:
Իսկ երկնքի հակառակ կողմում սիրում ու պաշտում են վրիժառու մարդասպաններին, քանի որ տեսանելի արյունը լվանում են տաք ու իրական արյունով: Ապրում ենք մի վանդակում, որտեղ ամենուր կրակ է ու ցավ, իսկ փոքր հանցանքի դեպքում պիտի այրվենք անվերջ վառվող կրակի մեջ: Մեր հավիտյան տանջանքը գրված է եղել դեռ շատ վաղուց: Այս ուսմունքների հիմքում մեզ խելոք պահելու գաղափարն է: Պիտի կառավարեն մեզ, հակառակ դեպքում կրակների մեջ այրվելու ենք:
Երազն անվերջ է ու անբացատրելի: Պատերից կախված ժամացույցները շարունակում են կառավարել ժամանակը: Առեղծվածների այս աշխարհում հանելուկներն անսահման են, իսկ լաբիրինթոսում միայն սարդոստայն է: Գիշերային խավարի մեջ միայնակ ենք ու վախկոտ, քանի որ մեզ լքում է անգամ մեր սեփական ստվերը:
Մտքերի անբացատրելի հոսք, ժամանակի մեջ քարացած երազ ու փախուստ․․․Եթե փախչեմ կյանքից ու ժամանակից շատ հեռու, միգուցե փրկվեմ այս տառապանքից: Քնեք հանգիստ ու խաղաղ, քնեք երկար ու խորը: Այս քնից կարթնանաք միայն այն ժամանակ, երբ երազն ավարտվի, և դուք մահանաք:
Նյութի աղբյուրը՝ [url=http://www.qayl.am/18-01-2016-02/]www.qayl.am[/url]
Նմանատիպ նյութեր
4157 դիտում
20:48 23-01-2016
Մահարուն փրկող հրեշտակը՝ Անտոնինա Մահարի. Արայ Զարգարեան (Էսսե)
19025 դիտում
22:48 08-04-2016
«Ուշացած զինվորը»․ Արայ Զարգարեան
17680 դիտում
23:00 17-04-2016
«Նվիրում եմ Էրիկ Գրիգորյանին, ով զոհվեց մարտական դիրքերում» Արայ Զարգարեան
Այս բաժնից
724 դիտում
15:40 06-02-2025
Ֆասթ Բանկը միացել է «Սահմանամերձ և առանձին բնակավայրերում բնակապահովության» պետական աջակցության ծրագրին
679 դիտում
15:16 06-02-2025
Հայաստանում շրջանառվում են Գրիպ Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի հարուցիչները
1093 դիտում
14:33 06-02-2025
Սպասվում է ձյուն, օդի ջերմաստիճանը կնվազի