Զելենսկու այցը իշխանությունների կողմից սրիկայություն էր հայ ժողովրդի նկատմամբ. Սամվել Կարապետյան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն հյուրընկալելը ՀՀ իշխանության կողմից հիմարություն էր իր դաշնակցի և սրիկայություն՝ հայ ժողովրդի հանդեպ։ Այսօր իր տանը հրավիրված ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։
«Եվրոպացիները Զելենսկուն բերել էին, որ Փաշինյանը նրան «մաստեր կլաս» տա, թե ինչպես պետք է համարձակ ձևով հանձնել սեփական տարածքները։ Ես անհանգստություն ունեմ, որ այդ ամենից մեր ժողովուրդն օգուտ չի ունենալու»,- ասաց նա։
Կարապետյանի խոսքով՝ ակնհայտ է, որ Փաշինյանն արդեն ամեն ինչ հանձնել է, ու մնացել է միայն մեկ բան վաճառել եվրոպացիներին՝ հակառուսական քաղաքականությունը, ինչը, վստահ է, եվրոպացիները մեծ հաճույքով կգնեն։