Չինաստանում սողանքի հետևանքով տասնյակ մարդիկ են անհետ կորել
Չինաստանի հարավ-արևելյան Ֆունցզյան նահանգում առաջացած սողանքի հետևանքով 35 մարդ անհետ կորել է, հաղորդում է BBC-ն:
Այդ երկրի պետական հեռուստաալիքը հայտնել է, որ սողանքը ծածկել է շինարարական ընկերություններից մեկի հանրակացարանը:
Փորձագետների կարծիքով՝ սողանքը նշված շրջանում առաջացել է հորդառատ անձրևների հետևանքով, որոնք տեղում են մայիսի 4-ից և մինչև հիմա չեն դադարել: