Հնդկաստանում էստակադայի փլուզման հետևանքով տասնյակ մարդիկ են անհետ կորել
Հնդկաստանի Գոա նահանգը Մումբայ քաղաքի հետ միացնող մայրուղու վրա կառուցված էստակադայի փլուզման հետևանքով 2 տասնյակից ավելի մարդ է անհետ կորել, հաղորդում է BBC-ն:
Հաղորդվում է առնվազն 22 անհետ կորածների մասին:
Նախնական տվյալների համաձայն՝ Գոայից Մումբայ ուղևորվող 2 ավտոբուսներ գետն են ընկել: Տղի իշխանությունները չեն բացառել նաև, որ Սավատրի գետը կարող են ընկած լինել թեթև մարդատար ավտոմեքենաներ:
Տեղի ոստիկանության ներկայացուցիչը Associated Press-ին հայտնել է, որ դեռևս ողջ մնացած մարդ չեն հայտնաբերել: Տեղում աշխատում են ավելի քան 80 փրկարարներ, այդ թվում՝ ջրասուզակներ: Նրանց աշխատանքը բարդացնում է վերջին օրերին տեղացած հորդառատ անձրևների պատճառով բարձրացած գետի ջրի մակարդակը: