Օտմար Հիտցֆելդ. Լավ չէ, որ «Բավարիայում» իսպանախոս ֆուտբոլիստները շատ են
«Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչ Օտմար Հիտցֆելդը դժգոհություն է հայտնե, որ մյունխենյան ակումբի կազմում շատ են իսպանախոս ֆուտբոլիստները:
«Բավարիան» պետք է հոգ տանի, որպեսզի գերմաներենը թիմում գլխավոր լեզուն լինի, որպեսզի խաղացողները իրար հետ խոսեն ոչ միայն իսպաներեն: Ի վերջո, պետք է հաշվի առնել գերմանական մենթալիտետը:
Չպետք է այդքան շատ օտարերկրյա խաղացողներ ձեռք բերել: Վերջին շրջանում հակառակ միտումն է, մինչդեռ «Բավարիան» միշտ նպատակ է դրել ձեռք բերել լավագույն գերմանացի խաղացողներին», ասել է Հիտցֆելդը: