4209 դիտում
16:28 07-05-2016
Երևանի քաղաքապետը ներկա է գտնվել Ռադիոյի օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Ռադիոյի օրվա առթիվ Հայաստանի հանրային ռադիոյի բակում կազմակերպված միջոցառմանը: Հանդիսավոր արարողության ժամանակ պաշտոնապես բացվել է Հանրային ռադիոյի վերակառուցված պուրակը, որով էլ տրվել է Հանրային ռադիոյի 90 և Հանրային հեռուստաընկերության 60- ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը:
Շնորհավորելով Ռադիոյի օրվա առթիվ՝ Հանրային ռադիոյի տնօրեն Արման Սաղաթելյանն ի դեմս քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետարանին՝ պուրակի ստեղծմանն աջակցելու համար, ընդգծելով, որ այն Երևանի կենտրոնի անբաժանելի մասը կդառնա:
Այնուհետ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը հյուրերի հետ միասին մասնակցել են նորկառույց պուրակում կազմակերպված ծառատունկին:
Հյուրերի մասնակցությամբ պաշտոնապես բացվել է նաև պուրակում տեղադրված խորհրդանշական ցայտաղբյուրը` նվիրված Հանրային ռադիոյի 90 և Հանրային հեռուստաընկերության 60-ամյակին:
[b]Երևանի քաղաքապետարան[/b]
Նմանատիպ նյութեր
916 դիտում
15:43 09-05-2015
Քաղաքապետը ներկա է գտնվել Ավան վարչական շրջանում կազմակերպված տոնական միջոցառմանը
3026 դիտում
20:07 02-12-2016
Նախագահը ներկա է գտնվել Հայկական բարեգործական ընդհանուր միության 110-ամյակի առիթով կազմակերպված միջոցառմանը
Այս բաժնից
844 դիտում
13:32 06-02-2025
ԱԺ-ում խաղադրույքային գործունեության հարկային դրույքաչափերն ավելացնելու հարցի քննարկումը ցրում են
706 դիտում
13:08 06-02-2025
Ֆասթ Բանկը թողարկել է Mastercard World և World Elite պրեմիում դասի քարտերը
619 դիտում
11:13 06-02-2025
Փաշինյանը Ջորջթաունի համալսարանում շեշտել է ՀՀ Կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին