Քաղաքապետը ներկա է գտնվել Ավան վարչական շրջանում կազմակերպված տոնական միջոցառմանը
                        Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձին նվիրված  տոնակատարությունների շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Ավան վարչական շրջան, ներկա գտնվել տոնական օրվա միջոցառմանը: Երևանի քաղաքապետը ՀՀ ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանի, Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանի ու բազմաթիվ ավանցիների հետ միասին ծաղիկներ է խոնարհել վարչական շրջանում տեղադրված Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, հարգանքի տուրք մատուցել Մեծ Հայրենականում զոհված մարտիկների հիշատակին: Ավանդույթի համաձայն, հուշակոթողի հարակից տարածքում կամակերպվել էր նաև տոնական միջոց
առում, որի ընթացքին բազմաթիվ ավանցիների հետ միասին հետևել է նաև քաղաքապետ Տարոն Մարգարյանը: 
  
[b]Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
[/b]
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

